Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին սիրեկանի պատճառով վախենում է իր կյանքի համար

15:35   15 հուլիսի, 2017

Այսպես, Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին կրկին սկսել է մերկապարով զբաղվել՝ իր մերկ լուսանկարների եւ սիրեկանների հետ տեսագրությունների՝ համացանցում հայտնվելուց հետո։
Լուսնակարներն ու տեսագրությունները համացանցում տեղադրել են նախ հենց Ռոբը, ապա Չայնայի մյուս սիրեկանները։ Սիրեկաններին դատարանը զգուշացրել է, որ նման բան կրկնվելուց հետո նրանք ոչ միայն ստիպված կլինեն տուգանք վճարել, այլեւ ճաղերի հետեւում կհայտնվեն։ Չայնան երկուշաբթի կպարի Արեւմտյան Հոլիվուդի Ace of Diamonds ակումբում, ինչպես նաեւ կդառնա Ատլանտայում Medusa Restaurant & Lounge ակումբում երեկույթի տիրուհին։


TMZ-ը գրում է, որ Չայնան արգելել է երեկույթին հայտնվել իր սիրեկան ռեփեր Ferrari-ին, որը համացանցում մերկ Չայնայի մասնակցությամբ մի քանի տեսագրություն է հրապարակել։ Ռեփերը բնակվում է Ատլանտայում, եւ Բլեքը վախենում է, որ նա կգա իրեն այցելության։ Չայնան չորս թիկնապահ է վարձել հատուկ նրա համար, որ իրեն պաշտպանեն նախկին սիրեկանից։
Չայնայի խոսքով՝ ռեփերն ամբողջ շաբաթ զանգահարել ու գրել է իրեն, եւ նա կարծում է, որ երաժիշտը պարզապես հոգեպես անհավասարակշռված վիճակում է։
Ակումբում եւս մտադիր չեն թույլ տալ ռեփերին Չայնայի պարի ընթացքում ակումբ մտնել։



© NEWS.am STYLE