Ո՞ւր գնալ այս շաբաթ Երեւանում. NEWS.am STYLE-ի ընտրությունը

12:01   17 հուլիսի, 2017

Մենք շարունակում ենք ներկայացնել մեր մայրաքաղաքի հետաքրքիր իրադարձությունները: NEWS.am STYLE-ն ընտրել է ամենանշանակալի միջոցառումները, որոնց կարող եք մասնակցել, եթե ուզում եք լավ ժամանակ անցկացնել:

Եվ այսպես՝ հուլիսի 17-ին, այսինքն՝ այսօր, Կոմիտասի տուն-թանգարանում ժամը 19:00-ին ելույթ կունենան Աննա եւ Անահիտ Մխիթարյանները: Քույրերի համերգային ծրագրում ազգային, ավանդական, ինչպես նաեւ հայտնի ջազ ստեղծագործություններ են:

Հուլիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Ռուբեն Հախվերդյանի համերգն է: Դե, այս դեպքում գովազդի կարիք չկա:

Հուլիսի 21-ին, ժամը 20:00-ին Գաֆեսճյան կենտրոնում ելույթ կունենա «Շերամ» տաղանդավոր համույթը: Այն ժողովրդական մեղեդիներ կկատարի:

Դե, իսկ կիրակի օրը՝ հուլիսի 23-ին, Վարդավառի տոնն է։ Կարող եք մեկնել քաղաքից դուրս՝ Գառնի կամ Գեղարդ՝ մասնակցելու ամենամյա Վարդավառֆեստին, կամ էլ տոնին միանալ Կարապի լճում։



© NEWS.am STYLE