Իրինա Շեյքը ներքնազգեստով լուսանկար է հրապարակել

11:32   17 հուլիսի, 2017

Իրինա Շեյքը ներքնազգեստով լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ ցուցադրելով սլացիկ կազմվածքը:

Լուսանկարի մակագրության համաձայն՝ ներքնազգեստն Intimissi-ի արտադրանքն է. Իրինան արդեն մի քանի տարի այս ապրանքանիշի դեմքն է:

«Ամառն Intimissi-ի հետ»,- գրել է Իրինան:

Անցյալ շաբաթ Իրինան ու նրա սիրելին՝ բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերն ընկերների հետ հանգստանում էին Թաիթիում, իսկ ավելի ուշ պապարացիները ռուսաստանցի մոդելին նկատել էին Մալիբուի Nobu ռեստորանից դուրս գալիս (սեփականատերը Ռոբերտ դե Նիրոն է):

Ընթրիքից հետո գեղեցկուհի մոդելը որոշ ժամանակ ընկերուհու հետ կանգնել է ռեստորանի մոտ:



© NEWS.am STYLE