ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   17 հուլիսի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր տանը նստելու փոխարեն պետք է հայտնվել իրադարձությունների կենտրոնում՝ անգամ եթե դրա համար ձեզանից մեծ ջանքեր պահանջվեն։ Սակայն պետք է հիշել, որ  ձեզ չի հաջողվի աննկատ նստել մի անկյունում։  

ՑԼԵՐ

Կողմնակի հայացքը ձեր խնդիրների նկատմամբ կօգնի ձեզ հասկանալ՝ ճի՞շտ եք գործում դուք արդյոք, թե՞ ոչ։  Այսօր փորձեք ոչ միայն խոսել, այլեւ լսել, որքան էլ դժվար լինի դա։  Եթե հետեւեք սրան, ապա հնարավոր է այնպիսի մի խորհուրդ լսեք, որը կօգնի ձեզ սիրելիի հետ հարաբերություններում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօրվանից սկսած՝ ձեր կյանքը լի կլինի իրադարձություններով, որոնք կփոխեն ձեր հայացքները շատ բաների նկատմամբ եւ թույլ կտան կարգի բերել անձնական կյանքը։ 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Վերջ տվեք լրջությանը եւ խնդիրներին։ Սիրելիի հետ միասին գնացեք կատակերգություն դիտելու կամ ցանկացած այլ տեղ, ուր կկարողանաք թուլանալ եւ սրտանց ծիծաղել։ 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն կունենաք հետաքրքրել նրան, ով ձեզ դուր է գալիս։ Իսկ եթե երազում եք ինչ-որ մեկի հետ շփման կամ սիրո մասին, ապա այսօր աստղերը ձեզ հնարավորություն են տալիս խոսել նրա հետ եւ արժանանալ նրա ուշադրությանը։  

ԿՈՒՅՍԵՐ

Ժամանակն է ինչ-որ բան փոխել ձեր կամ ձեր հարաբերությունների մեջ, որը խանգարում է դրանց զարգանալ եւ առաջ ընթանալ։ Դուք պետք է զրուցեք ձեր սիրելիի հետ։ 

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե սիրային փնտրտուքների մեջ եք, ապա այսօր հիանալի օր է նոր ծանոթության կամ առաջին ժամադրության համար։  Սակայն սիրելի անձնավորության վրա տպավորություն գործելու համար միայն մի անկյունում նստելն ու ժպտալը բավարար չէ։ 

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ զբաղվել տնային գործերով։ Միասին հավաքել բնակարանը, ընթրիք պատրաստել եւ այլն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հանգամանքները կարող են խառնել ձեր բոլոր ծրագրերը, որոնք կապված են ձեր անձնական կյանքի հետ։ Սակայն, հնարավոր է՝ դա այդքան էլ վատ հետեւանքներ չունենա։ 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ նայել ձեր շուրջը՝ գտնելու համար այն հնարավորություները, որոնք կյանքն ընձեռում է ձեզ։ Հնարավոր է՝ դրանք հենց ձեր քթի տակ են։  

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե ունեք սիրած էակ, ապա նրա հետ որեւէ միջոցառման գնացեք եւ ներկայացեք ձեր ողջ փայլով եւ հմայքով, իսկ եթե միայնակ եք, ապա մի փոքր համարձակություն, եւ երկար սպասված ծանոթությունը չի ուշանա։

ՁԿՆԵՐ

Սիրելին նեղացրե՞լ է ձեզ։ Նման բաներ պատահում են բոլորի հետ։ Դուք դեռ ժամանակ կունենաք՝ որոշելու համար, թե ինչպես պայքարել սիրելիի թերությունների դեմ։  Իսկ այսօր պետք է պարզել՝ արդյոք ցանկանու՞մ եք շարունակել ձեր հարաբերությունները, թե՞ ոչ։



© NEWS.am STYLE