Ռուս դիզայներ Եկատերինա Մալիշեւայի եւ Հանովերի արքայազնի հարսանիքը

13:04   17 հուլիսի, 2017

Ռուսաստանցի դիզայներ Եկատերինա Մալիշեւան հուլիսի սկզբին ամուսնացել է Մոնակոյի իշխանի ազգականի՝ Հանովերի արքայազն Էրնստ Ավգուստի հետ, սակայն հարսանեկան արարողությունից լուսանկարները համացանցում միայն հիմա են հայտնվել:

Ըստ Tatler-ի՝ արարողությունը տեղի է ունեցել Գերմանիայում, Market Church եկեղեցում, ինչից հետո նորապսակներն ուղեւորվել են տոհմական ամրոց՝ պաշտոնական ընդունելության:
Եկատերինա Մալիշեւան ու Հանովերի արքայազն Էրնստ Ավգուստը հանդիպել են հինգ տարի:

Հարսնացուն խորանին է մոտեցել լիբանանցի դիզայներ Սանդրե Մանսուրի ստեղծած զգեստով: Եկատերինան նուրբ եւ իսկապես թագավորական տեսք է ունեցել:
Հանովերի արքայազնը հանդիսության համար ընտրել էր մոխրագույն տաբատ եւ երկար մուգ պիջակ: Կերպարը նա լրացրել էր վառ մանուշակագույն փողկապով:

Ի դեպ, Եկատերինա Մալիշեւան պաշտոնապես առաջին ռուս արքայադուստրն է դարձել եւ կոչվում է Հանովերի արքայադուստր եւ Բրաունշվայգ-Լյունեբուրգի դքսուհի:

Էրնստ Ավգուստ կրտսերը Լոնդոնում է բնակվում, որտեղ էլ ծանոթացել է կնոջ՝ այդ ժամանակ London College of Fashion-ի շրջանավարտի եւ Ekat ապրանքանիշի սեփականատիրոջ հետ:

 

Լուսանկարները՝ Tatler-ի



© NEWS.am STYLE