Անժելա Սարգսյանն անձնական կյանքում նորություն ունի (ֆոտո)

13:39   17 հուլիսի, 2017

Միացյալ Նահանգներ տեղափոխված սկանդալային դերասանուհի Անժելա Սարգսյանը շարունակում է սոցցանցերում «սադրիչ» լուսանկարներ հրապարակել։

Այս անգամ 35-ամյա դերասանուհին իր Instagram-ի էջի հետեւորդների հետ կիսվել է անձնակայն կյանքում նորությամբ. Անժելան հայտնել է, թե սիրահարվել է։

Story բաժնում հրաարակած նոր լուսանկարներում Անժելա Սարգսյանը դեմքը պատել է սրտիկ էմոջիներով եւ գրել՝ «Դա ինձ հետ էլ պատահեց»։ Իսկ նույն բաժնում հրապարակած հոլովակներից մեկում նա երգում է Սիրուշոյի «Վույ աման» երգը՝ ընդգծելով «սիրահարվել եմ» արտահայտությունը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ 35-ամյա դերասանուհին իր Instagram-ի էջի հետեւորդներին ուրախացրել էր բիկինիով լուսանկարներով, որոնք արվել են լողափին: 



© NEWS.am STYLE