Մանրամասներ՝ Յանա Ռուդկովսկայայի եւ Եվգենի Պլյուշենկոյի գալիք պսակադրությունից

15:06   17 հուլիսի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է ուշադրություն դարձնել ինչպես անցած, այնպես էլ սպասվող հարսանիքներին։ Այսօր մենք քննարկեցինք Միրանդա Քերրի եւ Էվան Շփիգելի հարսանիքը, ինչպես նաեւ ռուս դիզայներ Եկատերինա Մալիշեւայի եւ Հանովերի արքայազնի հարսանիքը։ 

Այժմ տեսնենք, թե ինչ է հայտնի Յանա Ռուդկովսկայայի եւ Եվգենի Պլյուշենկոյի կայանալիք հարսանիքի մասին։ 

Tatler-ը գրում է, որ հարսանիքը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։ Յանա Ռուդկովսկայան գաղտնի է պահում եկեղեցին ու քահանայի անունը։

Հայտնի է, որ Յանան, ինչպես նաեւ Եվգենի Պլյուշենկոն, կներկայանան Dior-ից հագուստով։
Եկեղեցու համար Մարիա Գրացիա Կյուրին հատուկ թիկնոց է կարել՝ գլուխն ու ուսերը ծածկող գլխաշորով։

Ի դեպ, հարսանիքի կապակցությամբ Յանան երեկույթ էր կազմակերպել Մոսկվայում Dior-ի բուտիկում։ Միջոցառմանը ելույթ է ունեցել դիջեյ Օլիվիա Ռաշը։  

Յանայի ընկերուհիները նրան ծաղիկներ են նվիրել ու նվերներ հանձնել՝ հարեւան խանութների փաթեթներով։
Եվ իրենք էլ դատարկ ձեռքերով չեն գնացել. յուրաքանչյուրը ստացել է սեփական դիմանկարը՝ Dior-ի աղջկա կերպարով (լուսանկարչական ճշգրտությամբ) եւ անվանատառերով շարֆիկ։

 Լուսանկարները՝ Tatler-ի



© NEWS.am STYLE