Ջեյ Զին նոր ալբոմով 14-րդ անգամ գլխավորել է Billboard-ի վարկանիշը

18:06   17 հուլիսի, 2017

Ջեյ Զիի «4:44» նոր ալբոմն ԱՄՆ-ում գլխավորում է բոլոր վարկանիշները: 47-ամյա ռեփերն ալբոմը թողարկել է երկվորյակների՝ Ռումիի եւ Սիրի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո:

Երաժիշտի ալբոմն ինքնակենսագրական է, դրանում մի քանի կոմպոզիցիաներ կան, որոնցում նա խոստովանում է, որ դավաճանել է Բեյոնսեին:

Ջեյ Զին, այսպիսով, առաջին ամերիկյան երգիչն է դարձել, որն ալբոմը թողարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում 14-րդ անգամ հայտնվել է ազգային հիթ-շքերթի առաջին հորիզոնականում:

Ի դեպ, հատկանշական է, որ նրա Tidal սթրիմինգ ծառայությունն ալբոմի վարկանիշը չի հրապարակում:

Նշենք, որ Billboard հիթ-շքերթը ստեղծվել է 1956 թվականին, եւ այս ամբողջ ընթացքում ոչ ոք նման արդյունք չի գրանցել: Բրյուս Սփրինգսթինն ու Բարբարա Սթրեյզանդն իրենց ալբոմների թողարկումից հետո վարկանիշի առաջին հորիզոնականում հայտնվել են 11 անգամ:

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE