Անահիտ Սիմոնյանի լուսանկարները՝ Փարիզից

16:35   17 հուլիսի, 2017

Երգչուհի-դիզայներ Անաhիտ Սիմոնյանը մեկնել է Փարիզ, որտեղ իմիջի եւ ոճի ստեղծման վերապատրաստում է անցնելու Marangoni ինստիտուտում: Այս մասին նա ասել էր NEWS.am STYLE-ի հետ զրույցում։

Անահիտն արդեն վայելում է ամենահեքիաթային քաղաքներից մեկը, իսկ տպավորություննրով կիսվում Instagram-ի էջում:

Այսպիսով՝ երեկ երգչուհին եղել է հանրահայտ Coldplay խմբի համերգին, իսկ այսօր լուսանկար է հրապարակել լեգենդար Էյֆելյան աշտարակի ֆոնին:

Հիշեցնենք, որ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր փարիզյան ճանապարհորդությանը, Անահիտը նշել էր.

«Հուլիսի 16-ին եմ մեկնում Փարիզ, կվերադառնամ օգոստոսին։  Դժվար, թե կարողանամ հասցնել հանգստին ժամանակ տրամադրել, որովհետեւ ամեն օր դասերի եմ լինելու. դա շատ հետաքրքիր է եւ կարեւոր՝ իմ մասնագիտության համար»:

 



© NEWS.am STYLE