Քայլի Ջեները՝ GQ Mexico-ի համար բաց ֆոտոշարքում

17:28   17 հուլիսի, 2017

Քայլի Ջեները մասնակցել է GQ Mexico-ի բաց ֆոտոսեսիային:

 Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրն Instagram-ում կրքոտ լուսանկարներ է հրապարակել:

Հայտնի չէ, սակայն, թե երբ են հրապարակվելու դրանք:
Իսկ մինչ այդ, Քենդալ եւ Քայլի Ջեներները կոմերցիոն սկանդալի կենտրոնում են հայտնվել: Իրենց միկրոբլոգներում աղջիկները մարզաշապիկների նոր հավաքածու էին ներկայացրել։ Դրանց վրա եղել են Թուփաք Շաքուրի, Doorsի, Օզի Օսբորնի, Biggie-ի, Pink Floyd-ի, Metallica-ի, Kiss-ի եւ ռեփ ու ռոք երաժշտության այլ լեգենդների դիմանկարներն ու պատկերանիշերը՝ Քայլիի եւ Քենդալի դիմանկարների հետ միասին:
Այս ամենը դեռ ոչինչ, բայց աղջիկները որոշել են մարզաշապիկները վաճառել 125 դոլարով։ Սարսափելին այն է, որ նրանք չեն կապվել երգիչների կամ խմբերի ներկայացուցիչների հետ՝ մինչեւ նրանց անուններն ու պատկերանիշերն օգտագործելը:



© NEWS.am STYLE