«Տվյալ պահին իմ կյանքում ամենակարեւորը երեխաս է». մոդել Անուշիկ Մանուկյանը ժամանել է հայրենիք

12:18   18 հուլիսի, 2017

Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած մոդել Անուշիկ Մանուկյանն այս օրերին Երեւանում է: Մոդելը հայրենիք է ժամանել որդու՝ 3 ամսական Էվանի հետ: NEWS.am STYLE-ը զրուցել է Անուշիկի հետ Հայաստան այցի, մայրության եւ ապագա ծրագրերի մասին.

«Անչափ ուրախ եմ, որ հիմա Հայաստանում եմ: Շատ մեծ կարոտով եմ եկել: Փոքրիկս էլ իրեն շատ լավ է զգում այստեղ»,-ասում է Անուշիկը, որը  դեռեւս մի քանի ամիս կմնա հայրենիքում.

«Հունիսի 29-ին եմ եկել Հայաստան: Ամուսինս մեզ կմիանա սեպտեմբերին: Մինչեւ հոկտեմբեր կլինեմ Հայաստանում: Առայժմ հիմնականում ընտանիքիս հետ եմ անցկացնում օրերս, փոքրիկիս հետ եմ զբաղված»:

Անուշիկը չբացառեց, որ Երեւանում լինելու ընթացքում, միգուցե, հանդես գա նաեւ որպես մոդել:

«Ամեն ինչ հնարավոր է…Տվյալ պահին իմ կյանքում ամենակարեւորը երեխաս է: Առաջին հերթին նրա մասին եմ մտածում, հետո եմ ծրագրում իմ գործողությունները»:

Մոդելից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչով է զբաղվում Փարիզում.

«Փարիզում եւ աշխատում եմ, եւ սովորում: Ծրագրում եմ բացել իմ անձնական պարի խումբը եւ տարիների ընթացքում զարգացնել այն»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Անուշիկն ու ֆրանսիաբնակ ռեփեր Robby El Sol-ն ամուսնացել են 2015 թ-ին, որից հետո պարուհի-մոդելն ամուսնու հետ բնակություն է հաստատել Փարիզում: Զույգի առաջնեկը ծնվել է այս տարի՝ մայիսի 1-ին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անուշիկի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE