Իրինա Շեյքը՝ Vogue Spain-ի համար ֆոտոշարքում

10:05   18 հուլիսի, 2017

Իրինա Շեյքը նկարահանվել է ֆոտոշարքում՝ Vogue Spain-ի համար։ 31-ամյա սուպերմոդելը կհայտնվի պարբերականի օգոստոսյան համարի շապիկին ու էջերին։

Բրեդլի Կուպերի ընկերուհուն լուսանկարել է Մարիո Տեստինոն։

31-ամյա սուպերմոդելը ֆոտոթեսթից Instagram-ի իր էջում երկու լուսանկար է հրապարակել, սակայն ոչինչ չի ասել պարբերականին տված հարցազրույցի թեմայի շուրջ՝ չնայած կարելի է գլխի ընկնել, որ հիմնականում կխոսվի մարտին լույս աշխարհ եկած Իրիի դստեր՝ Լեա դե Սեյն Կուպերի մասին։

Անցյալ շաբաթ Իրինան ու նրա սիրելին՝ բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերն ընկերների հետ հանգստանում էին Թաիթիում, իսկ ավելի ուշ պապարացիները ռուսաստանցի մոդելին նկատել էին Մալիբուի Nobu ռեստորանից դուրս գալիս (սեփականատերը Ռոբերտ դե Նիրոն է):



© NEWS.am STYLE