36-ամյա Ջեսիկա Ալբան երեխայի է սպասում

11:36   18 հուլիսի, 2017

Ջեսիկա Ալբան երեխայի է սպասում։ 36-ամյա դերասանուհին եւ Քեշ Ուորենը երրորդ անգամ ծնողներ կդառնան։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է դերասանուհին ինքը։

Публикация от Jessica Alba (@jessicaalba)


«Քեշն ու ես շուտով փոքրամասնություն կկազմենք»,-գրել է Ալբան՝ մեկնաբանելով միկրոբլոգում տեղադրված տեսագրությունը։ Տեսագրությունում նրա դուստրերը՝ Հեւենն ու Օնորը, ցույց են տալիս են «1» եւ «2» թվերը, իսկ Ջեսիկան շոյում է որովայնն ու ցույց տալիս «3» թիվը։


Հիշեցնենք, որ Ջեսիկա Ալբան ու Քեշ Ուորենը սկսել են հանդիպել 2004 թվականին։ 3 տարի անց նրանք հայտարարեցին նշանադրության մասին, իսկ մեկ տարի անց ամուսնացան։



© NEWS.am STYLE