Գաղտնի հարսանիք. Քեյթ Մարան ամուսնացել է Ջեյմի Բելլի հետ

14:44   18 հուլիսի, 2017

Հմայիչ Քեյթ Մարան, որը «Խաղաքարտե տնակի» առաջին սեզոնում հանդիսատեսին գրավել է ոչ պակաս, քան Քեւին Սփեյսին եւ Ռոբին Ռայթը, ամուսնացել է 31-ամյա Ջեյմի Բելլի հետ:
Ըստ EOnline-ի՝ հարսանիքը տեղի է ունեցել հանգստյան օրերին Լոս Անջելեսում: Պսակադրությանը, որի մասին մամուլն այդպես էլ չի իմացել, ներկա են եղել միայն հարազատներն ու մտերիմ ընկերները:


Քեյթն Instagram -ում հարսանիքից լուսանկար է հրապարակել, որում հարսն ու փեսան համբուրվում են կիսախավարում:


«Հարսանիք»,- լուսանկարը մակագրել է 34-ամյա դերասանուհին:
Մարան ու Բելլը նշանվել էին այս տարեսկզբին: Նրանց հարաբերությունները սկսվել են «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Քեյթը մարմնավորել է Անտեսանելի կնոջը՝ Սյուզան Շթորմին, իսկ Բելլը՝ Բեն Գրիմին:



© NEWS.am STYLE