Իրինա Շեյքին լուսանկարել են դստեր հետ

13:35   18 հուլիսի, 2017

Իրինա Շեյքին լուսանկարել են դստեր հետ: 31-ամյա մոդելը Լեա դե Սեյնի հետ Լոս Անջելեսում զբոսանքի է դուրս եկել:


Իրինան դստերը լույս աշխարհ է բերել այս տարվա մարտին, բայց արագորեն հասցրել է վերականգնել կազմվածքը:


Եվ մինչ նրա սիրելին՝ բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերը, նկարահանվում է հերթական ֆիլմում, Իրինան իր հերթին վերադարձել է մասնագիտական գործունեությանը:


Մոդելը նկարահանվել է Vogue Spain-ի համար: Իրինան հայտնվելու է ամսագրի օգոստոսի համար շապիկին եւ էջերում: Առայժմ ամսագրի հարցազրույցի թեմայի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն կարելի է ենթադրել, որ խոսքն Իրինայի եւ Բրեդլիի դստեր մասին է լինելու:
Բրեդլի Կուպերի ընկերուհուն լուսանկարել է Մարիո Տեստինոն:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ InstarImages-ի



© NEWS.am STYLE