Իվետա Մուկուչյանն առաջադրվել է Daf BAMA MUSIC AWARDS 2017-ում

13:51   18 հուլիսի, 2017

Իվետա Մուկուչյանն առաջադրվել է գերմանական հայտնի՝ Daf BAMA MUSIC AWARDS-ում: Այս մասին երգչուհին տեղեկացրել է իր Instagram-ում.

Публикация от Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)

Նշենք, որ նախորդ տարի մրցանակաբաշխությանը Հայաստանից մասնակցել են Սիրուշոն եւ Անդրեն: Սիրուշոն արժանացել է «Լավագույն հայ երգչուհի» կոչմանը, իսկ Անդրեն` «Լավագույն հայ երգիչ»: 

 Daf BAMA MUSIC AWARDS-ն անցկացվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Այն միջազգային մրցույթ է, որը մրցանակներ է հանձնում Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի առաջատար արտիստներին:



© NEWS.am STYLE