15:07 18 հուլիսի, 2017Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլայ Բասկովն ամուսնանում է Վիկտորիա Լոպիրյովայի հետ: Հարսանիքը Գրոզնիում են անելու: Այս մասին Instagram-ում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ փոքրիկ տեսանյութ հրապարակելով:
Տեսագրությունն արվել է Գրոզնիում, «Ահմատ» ֆուտբոլային ակումբի առաջին խաղին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են ռուսաստանցի բազմաթիվ աստղեր՝ Թիմաթին, Վալերիան եւ Իոսիֆ Պրիգոժինը, Յանա Ռուդկովսկայան եւ Եվգենի Պլյուշչենկոն, Իգոր Վերնիկը եւ այլք:

Իոսիֆ Պրիգոժինը ռուսական Dni.Ru-ի հետ զրույցում իրադարձությունից տպավորություններն է ներկայացրել:
«Մեր սիրելի Բասկովը սիրում է անակնկալներ անել: Ամեն ինչ մեր աչքի առջեւ տեղի ունեցավ: Մենք ականատեսներն էինք: Բոլորի համար դա հաճելի անակնկալ էր: Հարսանիքի վկան Ռամզան Կադիրովն է լինելու, իսկ հանդիսությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-ին՝ Գրոզնիում»,- հաղորդել է պրոդյուսերը՝ շարունակելով.
«Սերն անսպասելիորեն հայտնվում է, երբ դրան ամենեւին չես սպասում: Ինձ հետ նույնպես նման բան պատահել է: Սիրահարվեցի ու ոչինչ չկարողացա անել դրա հետ: Կարծում եմ՝ այստեղ նման դեպք է:
«Մեզ արդեն պաշտոնապես հրավիրել են: Ես այդ իրադարձության օպերատորն էի. ամեն ինչ նկարահանում էի հեռախոսով: Նախապես ոչ ոք չգիտեր, թե ինչ է ասելու Կոլյան: Կարծում եմ՝ Կոլյա Բասկովն ինքն էլ չգիտեր, որ այդպես կստացվի: Ի դեպ, Վալերիայի հետ առաջին անգամ այդ առիթով լեզգինկա պարեցինք: Կոլյան պատմության մեջ կմտնի, հաստատ գիտեմ»,- ամփոփել է Իոսիֆը: