«Հարսանիք չի լինելու». Վիկտորիա Լոպիրյովան՝ Գրոզնիում իր եւ Բասկովի հարսանիքի մասին

15:32   18 հուլիսի, 2017

Դե ինչ, նորից անդրադառնանք այսօրվա թիվ մեկ լուրին. այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլայ Բասկովն ամուսնանում է Վիկտորիա Լոպիրյովայի հետ: Հարսանիքը Գրոզնիում են անելու: Այս մասին Instagram-ում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ փոքրիկ տեսանյութ հրապարակելով:
Տեսագրությունն արվել է Գրոզնիում, «Ահմատ» ֆուտբոլային ակումբի առաջին խաղին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են ռուսաստանցի բազմաթիվ աստղեր՝ Թիմաթին, Վալերիան եւ Իոսիֆ Պրիգոժինը, Յանա Ռուդկովսկայան եւ Եվգենի Պլյուշչենկոն, Իգոր Վերնիկը եւ այլք:


Հաղորդավարուհի եւ մոդել Վիկտորիա Լոպիրյովան իր հերթին  Instagram -ում պատասխանել է Նիկոլայ Բասկովի հետ հարսանիքը Գրոզնիում կազմակերպելու մասին` Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությանը:
Լոպիրյովան Կադիրովին պատասխանել է «Կովկասի գերուհին» խորհրդային ֆիլմից հատվածով, որում Շուրիկն ասում է. «Հարսանիք չի լինելու»:


«Բոլորին լավ տրամադրություն եւ հրաշալի օր»,- գրել է Լոպիրյովան:



© NEWS.am STYLE