Պրիյանկա Չոպրան դարձավ 35 տարեկան. 10 հետաքրքիր փաստ՝ բոլիվուդյան գեղեցկուհու մասին

16:43   18 հուլիսի, 2017

Այսօր՝ հուլիսի 18-ին, միայն Նազենի Հովհաննիսյանը չէ, որ նշում է ծննդյան տարեդարձը :) Այսօր ծնվել է եւս մեկ գեղեցկուհի՝ բոլիվուդյան դերասանուհի, երգչուհի, մոդել, «Միսս աշխարհ 2000» տիտղոսակիր Պրիյանկա Չոպան, որը նույնպես նշում է ծննդյան 35-ամյակը:

Ի՞նչ գիտենք մենք Պրիյանկայի մասին. այն, որ նա գեղեցիկ է, ինչի շնորհիվ գրավել է ոչ միայն Բոլիվուդը, այլեւ Հոլիվուդը, որ տաղանդավոր է, եւ կարողացել է նվաճել ոչ միայն կինոաշխարհն, այլեւ երգարվեստը եւ մոդելային ասպարեզը: Սակայն աշխարհի գեղեցկուհու մասին կան մի շարք այլ հետաքրքիր փաստեր, որոնք ոչ բոլորին են հայտնի:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:

Պրիյանկան հետաքրքրված է ավտոմեքենաներով: Նրա հավաքածոում առկա են Porsche Cayenne, BMW 7  եւ Mercedes S-Class մակնիշի ավտոմեքենաներ:

Հոլիվուդյան հանրահայտ «Անմահները» ֆիլմում Ֆրիդա Պինտոյի փոխարեն Պրիյանկան պետք է մարմնավորեր Ֆեդրային: Սակայն այդ շրջանում Չոպրան բոլիվուդյան ֆիլմում էր նկարահանվում, եւ մերժել է Հոլիվուդում նկարահանվելու առաջարկը:

Պրիյանկան զբաղվել է արեւելյան մարտարվեստով: Նա հրաշալի տիրապետում է կարատեի հնարքներին, ինչը գեղեցկուհուն օգնել է նկարահանվել Don and Drona ֆիլմում:

What’s your Rashee ֆիլմում Պրիյանկան մարմնավորել է միանգամից 12 կերպարների, ինչի շնորհիվ դերասանուհուն պետք է գրանցեին «Գինեսի» ռեկորդների գրքում: Սակայն ֆիլմը Հնդկաստանում մեծ հաջողություն չի ունեցել:

Դերասանուհին խոստովանել է, որ ամերիկյան դպրոցում ուսանելու տարիներին հաճախ է բախվել ռասիզմի հետ: Դասընկերները ապագա աստղին նեղացնում էին՝ դիմելով «շագանակամաշկ» մականվամբ:

Պրիյանկան առաջին հնդկուհին է, որը երբեւէ հայտնվել է հնդկական Maxim ամսագրի շապիկին:

Նա առաջին հնդիկ դերասանուհին է, որի ոտնահետքը առկա է Իտալիայի Սալվատոր Ֆեռագամո թանգարանում:

Ընկերները Պրիյանկային անվանում են «Միմի»:

2006, 2012 եւ 2014 թ-երին Eastern Eye շաբաթաթերթը բոլիվուդյան աստղին ճանաչել է «Աշխարհի ամենասեքսուալ ասիացի կինը»:

2012 թ-ին նա ստացել է նաեւ «Աշխարհի ամենաազդեցիկ հնդկուհու»  տիտղոսը:



© NEWS.am STYLE