Էմիլի Ռատաժկովսկին մերկացել է Allure-ի համար (ֆոտո)

11:32   19 հուլիսի, 2017

Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին մերկացել է Allure պարբերականի օգոստոսյան թողարկման համար։ Բացի այդ՝ պարբերականի էջերում նաեւ 26-ամյա գեղեցկուհու հետ հարցազրույց կլինի։



«Ինձ իսկապես անհանգստացնում է, որ մարդիկ այդքան վիրավորվում են կրծքից։ Դա նշանակում է, որ մեր մշակույթում ամեն ինչ կարգին չէ։
Երբ մենք կուրծք ենք տեսնում, չենք մտածում գեղեցկության եւ կանացիության մասին, այլ մտածում ենք գռեհիկ երեւույթների մասին»,- նշել է Էմիլին։


Նա վերջերս հայտարարել էր, որ շատերը հրաժարվում են իր հետ աշխատել՝ իր մեծ կրծքի պատճառով։ Ռատաժկովսկին ասել է, որ իր հայրը նկարիչ է։ Եվ հենց նա է իրեն սովորեցնել իրերին այլ կերպ նայել, ինչն օգնել է իրեն գտնել սեփական անհատականությունը։


«Ինձ համար առանձնահատուկ ինքնադրսեւորումը յուրաքանչյուր մարդու անձնական գործն է։ Նույնը վերաբերում է նաեւ ֆեմինիզմին։ Եթե կինը որոշում է սեքսուալ հագնվել, չի նշանակում, թե նա ֆեմինիստուհի չէ։


Մենք պետք է մեզ համար ինչ-որ բան անենք։ Եթե կնոջ ընտրությունն օգնում է իրեն լավ զգալ, գերազանց է։ Ցանկանում եմ աղջիկներին վստահեցնել, որ իրենք կարող են լինել ցանկացած մեկը եւ չպետք է վախենան, որ աշխարհը չի ընդունի իրենց»,- հայտարարել է մոդելը։



© NEWS.am STYLE