ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   19 հուլիսի, 2017

ԽՈՅԵՐ 

Այսօր հակառակ սեռի շատ ներկայացուցիչներ ձեր հանդեպ գերուշադիր կլինեն։ Դուք պետք է օգտվեք օրվա ընձեռած հնարավորությունից:

ՑԼԵՐ

Այսօր դուք ցանկություն կունենաք միայնակ մնալու։ Օրը դրդում է ձեզ երազկոտության, մտածկոտության եւ ինքնամփոփման, ինչը դժվար թե ձեր սիրելին կարողանա կիսել ձեզ հետ։ 

ԵՐԿՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք սիրելիի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնել։ Լավագույն բանը, ինչը կարող եք անել, միմյանց ներկայությունը վայելելն է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե ցանկանում եք, որ ձեզ վրա ուշադրություն դարձնի այն անձնավորությունը, ում դուք հավանում եք, ապա այսօր լավագույն տակտիկան կլինի նրան մի փոքր արհամարհելը։ 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կարող է իր վրա վերցնել նախաձեռնությունը եւ այնպիսի մի բան անել, ինչը դուք ընդհանրապես չէիք սպասի նրանից։ 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կզգաք խանդի ծակող խայթոցը։ Միգուցե ձեր սիրելին դրա համար առիթ տա, իսկ միուցե դուք խանդեք այն բանին, ինչը գոյություն չունի։ 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր չարժե նախապես ծրագրել ռոմանտիկ ժամադրության սցենարը, ավելի լավ է թողնել դա զուգընկերոջը։ Թող որ օրը լինի անկանխատեսելի եւ անակնկալներով լի։ 

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր Ձեր զուգընկերը կարող է ձեզ ճիշտ չհասկանալ կամ էլ հակված կլինի վիճելու։ Այնպես որ, պետք է աշխատեք դիվանագետ եւ զգույշ լինել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կատարելապես կտիրապետեք գայթակղելու արվեստին։ Բայց որպեսզի սրտեր գերեք, պարտադիր է խորամանկ ծրագրեր մշակել: 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփվելիս չպետք է համեստություն դրսեւորեք։ Եթե դուք ամաչում եք սիրելիին ինչ-որ բան խնդրել կամ էլ սրտանց զրուցել նրա հետ, ապա այսօր արժե անել դա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Վերջին շրջանում ձեր անձնական կյանքում մի շարք իրադարձություններ են եղել, որոնք դուք պետք է այսօր վերլուծեք ինքներդ ձեր մեջ։ 

ՁԿՆԵՐ

Այսօր դուք փայլելու ցանկություն կունենաք, ինչից պետք չէ ամաչել։ Ուր էլ գնաք այսօր, հակառակ սեռի ուշադրությունից չեք խուսափի։   



© NEWS.am STYLE