Երեք նշան, որ տղամարդը սկսել է դավաճանել

19:06   30 օգոստոսի, 2017

Առաջին նշան

Իրապես դավաճանող տղամարդու մոտ սկսում է զարգանալ երեւակայությունը, սրվում է շրջապատող աշխարհի ընկալումը, մեծանում է բառապաշարը: Ցանկացած ուշացում, համացանցից անհետացում նա սկսում է արդարացնել հին հռետորներին արժանի կրքով եւ պերճախոսությամբ: Սովորական վիճակում տղամարդը չի նկատում մայթեզրին մենամարտող կատուներին: Բայց եթե պետք է ընդգծի, որ այդ պահին հենց այնտեղ է եղել, անպայման կհիշատակի այդ մասին: Որպես հավաստում:

Երկրորդ նշան

Դավաճանող տղամարդը հիմարանում է: Սա բնականորեն ելնում է առաջին կետից: Տղամարդու ուղեղը որոշակի պահի կորցնում է բոլոր տարբերակները համադրելու ունակությունը, այդ պատճառով տղամարդը համակարգի նման սկսում է արգելակվել:

Առաջին հայացքից առաջին եւ երկրորդ կետերն անհամատեղելի են, սակայն կյանքում պատահում են 99% դեպքերում: Հակառակ դեպքում` որտեղի՞ց կարող էր ի հայտ գալ «Թանկագինս, դու շատ խելացի ես, ինքդ մտածիր արտահայտությունը»:

Երրորդ նշան

Դավաճանող տղամարդը ծերանում է: Ակնթարթորեն: Միայն նա է մտածում, որ երիտասարդանում է: Այնպես որ, եթե սիրելիի գլխին ճաղատության նշաններ եք տեսնում, որն անսպասելիորեն է հայտնվել, մտածելու առիթ ունեք: Ճաղատությունը նախկինում էլ եղել է, պարզապես տղամարդն այն թաքցնելու պատճառ չի ունեցել, այդ պատճառով ոչ ոք չի նկատել:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE