Բեյոնսեի երկվորյակների ծնունդն ընդունել է Քարդաշյան գերդաստանի բժիշկը

10:05   19 հուլիսի, 2017

Մանրամասներ են հայտնի դարձել Ջեյ Զիի եւ Բեյոնսեի երկվորյակների՝ Ռումի եւ Սիր Քարթերների լույս աշխարհ գալու վերաբերյալ:

Հայտնի է, որ Բեյոնսեն ծննդաբերել է Լոս Անջելեսում։ TMZ-ը գրում է, որ ծնունդն ընդունել է բժիշկ Փոլ Քրեյնը՝ նույն բժիշկը, որն օգնել է ծննդաբարել Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններին (Քիմի Նորթին եւ Սեյնթին, Պենելոպեի՝ Մեյսոնին, Ռեյնին), ինչպես նաեւ Բլեք Չայնային՝ Ռոբ Քարդաշյանի դստերը՝ Դրիմ Ռենեին լույս աշխարհ բերելիս։
Մամուլը նրան անվանել է «Քարդաշյան գերդաստանի բժիշկ»։


Ի դեպ, փաստաթղթերից պարզ է դարձել, որ առաջինը լույս աշխարհ է եկել Ռումին։


Հիշեցնենք, որ Ջեյ Զիի նոր ալբոմը 14-րդ անգամ գլխավորել է Billboard-ը։



© NEWS.am STYLE