«Երանի 15 տարեկանում էլ կարողանայի այդքան շատ կանանց գրավել». «Շերլոք»-ի աստղ Բենեդիքթ Քամբերբեթչը դարձավ 41 տարեկան

16:40   19 հուլիսի, 2017

Այսօր՝ հուլիսի 19-ին, ծննդյան 41-ամյակն է նշում բրիտանացի հայտնի դերասան, «Շերլոք» հեռուստասերիալի աստղ Բենեդիքթ Քամբերբեթչը:

Դերասանը սովորել է Մանչեսթերի համալսարանում, այնուհետեւ կրթությունը շարունակել Լոնդոնի երաժշտության եւ արվեստի ակադեմիայում: Նա իր կարիերան սկսել է թատրոնից: Բենեդիքթը ֆիլմերում սկսել է նկարահանվել 2003 թ-ից: Նրա առաջին դերը եղել է «Սպանել թագավորին» ֆիլմում: Բենեդիքթի մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերն են` «Պատերազմող ձին», «12 տարվա ստրկություն», «Պատկերացումների խաղը» եւ այլն:

2010 թ-ից սկսած՝ նա հեռուստադիտողների շրջանում հայտնի է որպես Շերլոք Հոլմս, քանի որ համանուն հեռուստասերիալում դերասանը մարմնավորում է հայտնի հերոսին:

Մեր օրերի ամենասիրված դերասաններից մեկի հետաքրքիր մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ավելի հմայիչ է այն մարդը, որը համարում է, որ դիմացինն իրենից հմայիչ է»:

«Մարդիկ միշտ փախչում են հանգամանքներից, հատկապես՝ դերասանները»:

«Եթե միշտ փորձես գոհացնել մարդկանց, մի օր կգժվես»:

«Ես պատրաստ եմ միշտ նկարահանվել «Շերլոք»-ում: Դա աշխատանք է, որից չեմ հոգնում»:

«Պետք է հեռու մնալ փառքից: Մարդիկ երբեմն այնպիսի հատկանիշներ են տեսնում քո մեջ, որոնք դու ինքդ չես տեսնում»:

«Դերասանները պետք է զգուշանան, որ որեւէ դեր չներխուժի իրենց անձնական կյանք»:

«Երանի 15 տարեկանում էլ կարողանայի այդքան շատ կանանց գրավել»:

«Որեւէ դերասանից ինչ-որ հատկանիշ վերցնելու մեջ ոչ մի վատ բան չկա: Եթե ինչ-որ դերասան ասում է, թե նման բան չի արել, ստում է»:

«Ես շատ ուշ եմ սկսել հետասքրքրվել լավ հագուստով, բայց հիմա հասկանում եմ, որ դա կյանքի հաճույքներից մեկն է»:

«Հրաշալի է, երբ շուտ ես ամուսնանում եւ երիտասարդ տարիքում ես հայրիկ դառնում»:



© NEWS.am STYLE