Քենդալ Ջեներն ու Ջիջի Հադիդը՝ Fendi-ի գովազդային արշավում

16:10   19 հուլիսի, 2017

Քենդալ Ջեներն ու Ջիջի Հադիդը հայտնվել են Fendi-ի գովազդային արշավում: Ընկերուհիների ֆոտոսեսիայի հեղինակը Կարլ Լագերֆելդն է:


Ի դեպ, այն, ինչ աղջիկները հագել են, 3500 դոլար արժե:


Քենդալը ֆոտոսեսիայից անմիջապես հետո Լոս Անջելեսում գնացել է «Վալերիանը եւ հազար մոլորակների քաղաքը» ֆիլմի պրեմիերային:
Ինչ վերաբերում է Քենդալի ընկերուհուն. Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիքը հայտնվել են Vogue-ի շապիկին եւ էջերում: Ամսագրի օգոստոսյան համարում նաեւ երգչի ու մոդելի հարցազրույցը կլինի:



Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE