Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ մոմե արձանը

15:03   19 հուլիսի, 2017

Լոս Անջելեսի Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների մոմե արձանը: Ռեալիթի շոուի 19-ամյա աստղը ներկա է եղել արձանի բացմանը:


Քայլիի ֆիգուրի ստեղծման համար հիմք է դարձել Met Gala 2016-ին նրա կերպարը:
Դատելով լուսանկարներից՝ Քայլին գոհ է վերջնական արդյունքից:


Նշենք, որ այսօր Քենդալ ու Քայլի Ջեներներն իրենց Kendall + Kylie լողազգեստների հավաքածուի գովազդից կրքոտ լուսանկարներ են ներկայացրել:


«Մենք ոգեշնչվել ենք 1980-ականների ոճով լողազգեստներից, որոնք հագել է մեր մայրը: Նա 1970-80-ականների լողազգեստների հրաշալի հավաքածու ունի»,- Vogue-ին տված հարցազրույցում ասել է Քայլի Ջեները:

Նյութը եւ լուսանկարները՝ Just Jared-ի



© NEWS.am STYLE