Քանյե Ուեսթը հաշմանդամ երկրպագուին կոշիկ է նվիրել՝ սեփական Yeezy Boosts 350 հավաքածուից

10:34   20 հուլիսի, 2017

Ամեն դեպքում, Քանյե Ուեսթը լավ մարդ է։ Բացի այդ, նա իր համար հայուհի կին է ընտրել, նշանակում է՝ խելք ունի։ Քանյեն հաշմանդամ երկրպագուին սեփական հավաքածուի՝ Yeezy Boosts 350-ի կոշիկ է նվիրել։

Ռեփերի երաժշտության երկրպագու Թայլեր Ոեւսլին արդեն հինգ տարի է՝ հաշմանդամի անվասայլակով է տեղաշարժվում։

A post shared by Tyler Wesley (@t_wes44) on


Մեջքի վնասվածքի հետեւանքով կաթավածահար են եղել երիտասարդի ուսերից մինչեւ ոտքի մատները։
Բայց Թայլերը չի հանձնվել՝ բժիշկների ու օգնականների օգնությամբ որոշելով ապացուցել աշխարհին, որ մի օր ինքը կքայլի։

Տղայի համառությունը հուզել է Քանյե Ուեսթին, որը որոշել է Թայլերին սեփական հավաքածուի՝ Yeezy Boosts 350 կոշիկ նվիրել (շուրջ 600 դոլար արժողությամբ), ինչի մասին երիտասարդը հայտնել է Instagram-ի իր էջում։

«Թայլեր, դու շատերի համար իսկական ոգեշնչման աղբյուր ես։ Դու ամբողջ աշխարհին ցույց տվեցիր, որ ամեն ինչ հնարավոր է։ Շնորհակալություն, որ մեզ հետ կիսվում ես քո փորձով», - ասվում է Թայլերին ուղղված՝ Քանյեի գրության մեջ։



© NEWS.am STYLE