Քայլի Ջեները՝ Balmain-ի եւ Beats by Dre-ի ականջակալների նոր հավաքածուի դեմք

13:38   20 հուլիսի, 2017

Քայլի Ջեներն ընդամնեը 19 տարեկան է, բայց շատ արագ սովորեց միլիոններ վաստակել։
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը շահավետ պայմանագիր է ստորագրել՝ դառնալով Beats by Dre աուդիոտեխնիկայի ապրանքանիշի եւ Balmain նորաձեւության տան դեմքը։


Instagram -ի իր էջում ֆրանսիական նորաձեւության տան ներկայացուցիչը՝ ստեղծագործական տնօրեն Օլիվեր Ռուսթենի գլխավորությամբ, Քայլիի եւ նոր արտադրանքի տեսագրություններն է ներկայացրել։

Публикация от BALMAIN (@balmain)


Քայլին ներակայցրել է ականջակալները, որոնք երկու երանգով են թողարկվել՝ ավազագույն եւ կանաչ։
«Կարեւոր չէ, թե ինչ է կատարվում շուրջդ, երբ հնչում է քո սիրելի երգը։ Երաժշտությունը կարող է փոխել տրամադրությունը, եթե նույնիսկ հնչում է մի քանի րոպե...


Ես սիրում եմ իրականությունից նրա տված այդ փախուստը», –ասել է Քրիս Ջեների կրտսեր դուստրը՝ մեկանաբանելով Balmain-ի եւ Beats by Dre գովազդային քարոզարշավին իր մասնակցությունը։



© NEWS.am STYLE