Քիմ Քարդաշյանը հանրությանն է ներկայացել իր ընտանիքի վերաբերյալ սկանդալային գրքի մասին լուրերից հետո

11:05   20 հուլիսի, 2017

Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի վերաբերյալ սկանդալային գրքի մասին լուրերից հետո Լոս Անջելեսում հանրությանն է ներկայացել: 36-ամյա հայուհին առանց Քանյե Ուեսթի է եղել:

Իսկ մամուլում անդադար գրում են Քլոե Քարդաշյանի նախկին ամուսնու՝ Լամար Օդոմի գրքի մասին:

Քլոեի նախկին ամուսինը մտադիր է գիրք հրատարակել, որում պատմելու է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի գաղտնիքների, թմրանյութերի, Քիմի դավաճանությունների, պլաստիկ վիրահատությունների եւ այլնի մասին:

Լամարը նաեւ նշելու է Քլոեի իսկական հոր անունը: Ժամանակին՝ շատ վաղուց, լուրեր էին պտտվում, որ Քլոեի հայրը ամերիկյան ֆուտբոլի լեգենդ Ջեյ Սիմփսոնն է: Քլոեն չի հավատում դրան, բայց ինքն էլ չգիտի ճշմարտությունն ու վախենում է խորանալ այդ պատմության մեջ:

Իսկ մինչ այդ Քիմին նկատել են Լոս Անջելեսի La Scala ռեստորանից դուրս գալիս:

Ռեալիթի շոուի աստղը եղել է M Missoni-ից հագուստով եւ, ինչպես միշտ, առանց կրծկալի:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE