Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը որոշել են միասին ապրել

12:46   20 հուլիսի, 2017

Այսօր մեր օրը լի է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի մասին լուրերով, բայց, ինչ արած, մամուլն ուշադիր հետեւում է այս ընտանիքում տեղի ունեցող իրադարձություններին:


Եվ այսպես՝ Քլոե Քարդաշյանն ու ընկերը՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը, որոշել են միասին ապրել:


Զույգը նոր տուն է փնտրում Լոս Անջելեսում: Ըստ  TMZ-ի՝ Քլոեն եւ Տրիստանն առայժմ որոշել են առանձնատուն վարձակալել, այլ ոչ թե գնել: Գաղափարը Տրիստանինն է, որին բնակարան է պետք՝ քաղաք ժամանելիս մնալու համար: Կայքին նաեւ հայտնի է դարձել, որ Տրիստանը տան համար մտադիր է վճարել ամսական 60.000 դոլարից ոչ ավելի:
Ի դեպ, Քլոեն բազմիցս է հայտարարել, որ կամուսնանա Տրիստանի հետ, եթե նա առաջարկություն անի: Գուցե սա առաջին քայլն է...


Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Լամար Օդոմը, պատրաստվում է գիրք հրատարակել, որում պատմելու է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի՝ լայն հանրությանն անհայտ գաղտնիքների մասին:



© NEWS.am STYLE