Անջելինա Ջոլին երեխաների հետ Լոս Անջելեսում գնումների է գնացել (ֆոտո)

12:21   20 հուլիսի, 2017

Ամուսնալուծությունն այնքան էլ վատ չանդրադարձավ ո՛չ Բրեդ Փիթի, ո՛չ Անջելինա Ջոլիի վրա:

Բրեդ Փիթը նոր նախագծերի է մասնակցում, իսկ Էնջին հանգիստ ժամանակ է անցկացնում երեխաների հետ:


Ջոլիին նկատել են դուստրերի՝ 11-ամյա Շայլոյի, 12-ամյա Զախարայի եւ 9-ամյա Վիվիենի հետ:

40-ամյա Էնջին ինչ-որ բան է գնել եւ Շայլոյին հսկայական տուփ է տվել, իսկ ինքը հանգիստ քայլել է սուրճը ձեռքին:


Ընտանիքին ընկերակցել են երեխաների դայակները:


Վիվիենը չի մոռացել իր հետ տանից դուրս բերել նաեւ սիրելի խաղալիք արջուկին, իսկ Զախարան երկար մտորել է ինչ-որ բանի մասին:



Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE