Նիկոլայ Բասկովը՝ Վիկտորիա Լոպիրյովայի հետ հարսանիքի մասին

11:35   20 հուլիսի, 2017

Արդեն մի քանի օր է՝ ռուսական լրատվամիջոցներն անդադար գրում են Նիկոլայ Բասկովի եւ Վիկտորիա Լոպիրյովայի հարսանիքի մասին: Հիշեցնենք, որ հարսանիքի մասին հաղորդել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Գրոզնիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ երգիչն ամուսնության առաջարկ է արել մոդելին, որին ճանաչում է արդեն տասը տարի: Հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ Գրոզնիում:


Ըստ  Life-ի՝ Բասկովը խոստովանել է, որ շատ երջանիկ է, չնայած մի քիչ չի հավատում տեղի ունեցող իրադարձություններին:
«Երբեմն կյանքն այնպիսի անակնկալներ է մատուցում,- պատմել է Նիկոլայը:- Գրոզնիում մատանի նվիրեցի Վիկային եւ հույս ունեի, որ մենք կնշանվենք: Բայց իրադարձություններն այնպես զարգացան, որ արդեն 2.5 ամիս անց մենք հարսանիք ենք ունենալու: Կարեւորը՝ Վիկան «այո» ասաց, եւ ես երջանիկ եմ: Իսկ Ռամզան Կադիրովին խորը երախտագիտություն եմ հայտնում, որ արագացրեց իրադարձությունները»:


Բասկովը մեկնաբանել է նաեւ երգչուհի Սոֆիա Կալչեւայի հետ իր հարաբերությունները, որին երկար տարիներ տենորի սիրելին էին անվանում:
«Անկեղծորեն խոստովանեմ, Սոֆիայի հետ մեր հարաբերությունները բաժանման հասան,- ասել է 40-ամյա երգիչը:- Սոֆիայի հետ որոշեցինք, որ հարմար չենք միմյանց եւ բաժանվեցինք: Երախտապարտ եմ նրան երեք տարվա երջանկության համար եւ կարող եմ ասել, որ մենք մտերիմներ ենք մնացել»:



© NEWS.am STYLE