67-ամյա Սթիվի Ուանդերը երրորդ անգամ ամուսնացել է

13:05   20 հուլիսի, 2017

67-ամյա Սթիվի Ուանդերը երրորդ անգամ ամուսնացել է:  The Sun-ի հաղորդմամբ՝ հարսանիքին ներկա են եղել երաժիշտի մտերիմ ընկերները:


25 անգամ «Գրեմմի»-ի արժանացած երաժիշտի երրորդ կինն է դարձել մոդել Թոմիկա Ռոբին Բրեյսին:
Սթիվի եւ Թոմիկայի սիրավեպը սկսվել է 2010 թվականին, երբ Ուանդերը դեռ ամուսնացած էր Քարեն Միլլարդ Մորիսի հետ:
Հարսանեկան երեկույթի ընթացքում ելույթ են ունեցել Ջոն Լեջենդն ու Աշերը: Երեկույթը կազմակերպվել է Լոս Անջելեսի Hotel Bel-Air հինգ աստղանի հյուրանոցում՝ հանգստյան օրերին, սակայն մամուլը միայն այսօր է իմացել այդ մասին:
«Հրաշալի հարսանիք էր: Այն հիասքանչ եւ ռոմանտիկ մթնոլորտում անցավ: Արարողությանը բազմաթիվ աստղեր էին ներկա, այդ թվում՝ Ջոն Լեջենդն ու Աշերը: Ընտանիքը մեծ նշանակություն ունի Սթիվի համար, այդ պատճառով նրա բոլոր երեխաները ներկա էին արարողությանը»,- պատմել է ներքին աղբյուրը:



© NEWS.am STYLE