«Սթրեսային հոգեվիճակի մեջ եմ». Իրինա Այվազյանը՝ Բուլղարիա մեկնելու, կարոտի եւ նոր նկարահանումների մասին

14:05   20 հուլիսի, 2017

«Երանի» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Իրինա Այվազյանն այս օրերին Բուլղարիայում է: Թե ինչու է մեկնել երկրից եւ որքան ժամանակ է այնտեղ մնալու, Իրինան պատմել է NEWS.am STYLE-ին:

«Սովորում եմ Տուրիզմի հայկական ինստիտուտում: Այժմ Բուլղարիայում եմ՝ ուսումնական պրակտիկայի շրջանակներում: Հուլիսի սկզբին եմ մեկնել Հայաստանից, կվերադառնամ հոկտեմբերին»,-նշեց երիտասարդ դերասանուհին՝ հավելելով, որ մինչեւ մեկնելն ունեցել է նկարահանման առսջարկներ.

«Առաջարկներ կային, սակայն այդ ամենը թողել եմ: Կվերադառնամ ու նորից կսկսեմ նկարահանվել: Շատ ծանր եմ տանում այդ փաստը: Հուսով եմ՝ հենց վերադառնամ, անմիջապես կսկսեմ նկարահանվել»:

Իրինայից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է պատրաստվում անցկացնել ամառային հանգիստը.

«Ամռան ընթացքում պրակտիկայով զբաղված կլինեմ, բայց ազատ ժամանակ շատ եմ ունենում ու ժամանցս փնտրում եմ ծովի ափին»:

Դերասանուհին խոստովանեց, որ Հայաստանն արդեն կարոտում է.

«Ամենից շատ կարոտում եմ ծնողներիս, ընկերներիս ու առանձնահատուկ ձեւով կարոտում եմ շանս: Ինձ համար շատ բարդ է այսքան հեռավորության վրա լինելը: Մանկուց եմ այսպիսին եղել, կարոտը միակ բանն է, որին չեմ դիմանում: Սթրեսային հոգեվիճակի մեջ եմ, եթե նկատել եք, նույնիսկ լուսանկարներ չեմ հրապարակում (ծիծաղում է)»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իրինայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE