Հայ դիզայներները Քիմ Քարդաշյանին սեփական արտադրության կոշիկ են նվիրել

17:02   20 հուլիսի, 2017

Հայ դիզայներները Քիմ Քարդաշյանին սեփական արտադրության կոշիկ են նվիրել: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Քիմը, եւ Instagram-ում տեսանյութ հրապարակել:

Տեսանյութում Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը ցուցադրել է նվերն ու գրությունը:

«Այս կոշիկները հիասքանչ են: Այսօր փոստով դրանք ստացա հայ դիզայներներից՝ որպես նվեր: Հրաշալի են: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ հագնելու»,- տեսանյութը մեկնաբանել է 36-ամյա հայուհին:

Հիշեցնենք, որ մամուլն անդադար գրում է Քլոե Քարդաշյանի նախկին ամուսնու՝ Լամար Օդոմի գրքի մասին: Քլոեի նախկին ամուսինը որոշել է գիրք հրատարակել, որում պատմելու է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի գաղտնիների, թմրանյութերի, Քիմի դավաճանությունների, պլաստիկ վիրահատությունների եւ այլնի մասին:



© NEWS.am STYLE