17:34 21 հուլիսի, 2017Ջասթին Բիբերի մուտքը Չինաստան արգելել են: Ըստ Variety-ի՝ 23-ամյա երգչին չեն թողնի երկիր մտնել խուլիգանի իմիջի պատճառով:
Պեկինի մշակույթի քաղաքային բյուրոյում նշել են, որ չնայած Բիբերը տաղանդավոր երգիչ է, միաժամանակ «ոչ միանշանական երիտասարդ օտար կատարող է», որը բազմիցս «վատ պահվածք» է դրսեւորել եւ խնդիրներ է ունեցել օրենքի հետ թմրանյութերի եւ ալկոհոլի պատճառով:

Նշվում է, սակայն, որ եթե Բիբերն առաջիկայում ուղղվի, կկարողանա ավելի ուշ Չինաստան այցելել: 2017 թվականին Ջասթին Բիբերը պետք է ելույթ ունենար Ասիայում` Purpose համաշխարհային համերգային շրջագայության շրջանակում: Նա համերգներ էր ծրագրել Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Սինգապուրում, Ֆիլիպիններում, ինչպես նաեւ Հոնկոնգում: