Ամբողջությամբ մերկ Իրինա Շեյքը՝ իսպանական Vogue-ի ֆոտոսեսիայում

10:10   22 հուլիսի, 2017

Մի քանի օր առաջ մենք իմացանք, որ ռուսաստանցի մոդել Իրինա Շեյքը մասնակցել է Vogue Spain-ի ֆոտոսեսիային:

Բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի 31-ամյա ընկերուհին հայտնվելու է ամսագրի օգոստոսյան համարի շապիկին եւ էջերում: Իրինային լուսանկարել է Մարիո Տեստինոն:

Ամսագրի Instagram-ում մոդելի նոր լուսանկար է հրապարակել, որում Իրինան ամբողջությամբ մերկ է ներկայացել: Շեյքը կեցվածք է ընդունել միայն լայնեզր գլխարկով:

Եվս երկու լուսանկարում Շեյքը ներկայացել է արտասովոր հագուստով:



© NEWS.am STYLE