11:10 22 հուլիսի, 2017Հոլի Բերին ուժեղ բնավորություն ունի, իզուր չէ, որ կենդանակերպի նշանով Առյուծ է: 50-ամյա դերասանուհին Սան Դիեգոյում անցկացվող Comic Con-2017 փառատոնի ժամանակ լրագրողներին ապշեցրել է մեկ ումպով վիսկի խմելու ունակությամբ:

Մամուլի ասուլիսը նվիրված էր Kingsman: The Golden Circle նոր լրտեսական մարտաֆիլմին, որում Հոլին նկարահանվել է Չենինգ Տատումի, Ջուլիանա Մուրի, Քոլին Ֆյորտի եւ այլոց հետ:
Լրագրողներից մեկը Բերիին հարցրել է՝ կարելի՞ է պնդել, որ այս ֆիլմում ավելի շատ բրիտանական կազմ կա, քան Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում: Հոլին խոստովանել է, որ բարդ հարց է, եւ որ իր համար ավելի դյուրին է վիսկի խմել, քան պատասխանել այդ հարցին:

Դահլիճից անմիջապես արձագանքել են: Դերասանուհին նաեւ հայտարարել է, որ կարող է մի քանի վայրկյանում մի մեծ գավաթ վիսկի խմել: Եվ գիտեք ինչ, նա խմել է եւ... սեղանի տակ գլորվել, բայց ուրախ ոտքի է կանգնել ու հայտարարել. «Երբեք Հոլի Բերիին մի խնդրեք գրազով ինչ-որ բան անել, քանի որ ես կանեմ դա»:
Աղբյուրը՝ The Telegraph