Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին մերկացել է LOVE Magazine-ի համար (ֆոտո)

12:02   22 հուլիսի, 2017

Երեւանյան տապն առավոտից եւս հինգ աստիճանով շիկացրեց Իրինա Շեյքը, որն ամբողջությամբ մերկ է ներկայացել իսպանական Vogue-ի համար ֆոտոշարքում, իսկ հիմա Էմիլի Ռատաժկովսկին է իր հերթին է նոր թեժ զգացողություններ ապահովում։


26-ամյա մոդելի՝ Instagram-ի 14 մլն բաժանորդների հետ միասին մենք վայելում ենք Էմիլիի նոր լուսանկարները, որոնք նա հրապարակել է իր միկրոբլոգում։


Էմիլիին լուսանկարել է հայտնի լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն։  Իսկ լուսանկարները LOVE Magazine հանրահայտ ամսագրի համար են:


Լուսանկարներից մի քանիսում Էմիլին լրիվ մերկ է։


Ի դեպ, օրերս Էմիլին մերկացել էր նաեւ Allure ամսագրի օգոստոսյան համարի համար։
Ամսագրի էջերին հրապարակված լուսանկարներից բացի, ներկայացվելու է նաեւ հարցազրույց 26-ամյա գեղեցկուհու հետ։


«Երբ տեսնում ենք կուրծք, մենք մտածում չենք գեղեցկության ու կանացիության մասին, մենք սկսում ենք մտածել գռեհիկ բաների մասին»,-նշել է Էմիլին իր հարցազրույցում։



© NEWS.am STYLE