Մարտ Բաբայանն ամուսնացել է

10:00   23 հուլիսի, 2017

Ռուսաստանաբնակ երգիչ Մարտ Բաբայանն ամուսնացել է: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ փոխելով կարգավիճակը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարտի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը հաստատեց լուրը.

«Մարտն ու Էլենն ամուսնացել են զագսով: Դեռ հարսանիք չի եղել, բայց առաջիկայում հարսանեկան արարողություն էլ կլինի»,-նշեց Սոֆյան՝ հավելելով, որ երգիչն ու իր ընտրյալն իրենց շատ երջանիկ են զգում:

Նշենք, որ Մարտն ու Էլենը,  նշանվել էին  այս տարվա հուլիսի 5-ին՝ Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ եւ բնակվում է աղջիկը:

Հարսնացուն՝ էլեն Ամյանը, մասնագիտությամբ արվեստաբան է։ Նա արդեն Instagram-ում փոխել է ազգանունը՝ դառնալով Բաբայան:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է նրանց՝ մաղթելով հարատեւ սեր եւ երջանկություն:



© NEWS.am STYLE