Հաքերները կոտրել են Քայլի Ջեների Snapchat-ի էջն ու սպառնում են տարածել նրա մերկ լուսանկարները

11:05   24 հուլիսի, 2017

Հաքերները հզոր տղաներ են, կարող են համացանցում անել այն ամենը, ինչ ուզում են: Եթե կարելի է նրանց ծառայությունների միջոցով ազդել ԱՄՆ-ի ընտրությունների վրա, ապա ինչո՞ւ չի կարելի հանգստյան օրերին ձանձրույթից կոտրել Քայլի Ջեների կայքը:


Հաքերները կոտրել են Քայլիի Snapchat-ի էջն ու խոստացել նրա մերկ լուսանկարները տարածել համացանցում:
Ըստ  Daily Mail

-ի՝ chikri95 կեղծանունով օգտատերը կոտրել է Քիմ Քարդաշյանի 19-ամյա քրոջ էջն ու հենց այնտեղ տեղեկացրել, որ Քայլիի միկրոբլոգից մերկ լուսանկարներ ունի, եւ դրանք տեսնելու համար հարկավոր է իր Twitter-ի էջ այցելել:


«Ես մերկ Քայլիի լուսանկարներ ունեմ: Ինձ ավելացրեք ընկերների մեջ, եթե ուզում եք տեսնել դրանք»,- գրել է օգտատերը:


Սակայն Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղի մերկ լուսանկարներն առայժմ չեն հրապարակվել:
Որոշ ժամանակ անց նույն օգտատերը գրել է, որ Քայլիի էջը կոտրելուց հետո նրա մերկ լուսանկարներ այնտեղ չի գտել, բայց ուրախ է, որ հազարավոր մարդիկ հայտնվեցին իր ընկերների ցանկում:



© NEWS.am STYLE