Քո սիրելի կատարյալ կնոջ վեց թերություն

22:13   4 սեպտեմբերի, 2017

1. Նա չափազանց շատ է հոգ տանում քո մասին

Նա ամբողջ օրը մտածում է քո մասին, ձգտում է ամեն ինչ անել, որ դու երջանիկ զգաս: Նա ուզում է դա, քանի որ քո ժպիտը նրան աշխարհի ամենաերջանիկ կինն է դարձնում:

2. Նա երկար է պատրաստվում

Դուք պայմանավորվել եք տանից դուրս գալ ժամը 8-ին, իսկ հիմա 8:47 է: Դու նախկինի պես նստած ես բազմոցին եւ հետեւում ես, թե նա ինչպես է փոխում զգեստը զգեստի հետեւից: Դա խենթացնում է, նա միշտ եւ ամենուր ուշանում է, բայց, միաժամանակ, նա հրաշալի տեսք ունի, երբ պատրաստ է:

3. Նա քո թերությունները մատնանշելու տաղանդ ունի

Դու գիտես քո թերությունները, նա՝ նույնպես: Բայց դրանց մասին խոսել կամ դրանք շտկելու փորձ անել ոչ միշտ ես ուզում: Ամեն դեպքում՝ հասկանալով, որ այդպես ավելի լավ է, դու սիրում ես նրան:

4. Նա չսպասված անակնկալներ է մատուցում. միայն քեզ համար

Անակնկալ զբոսախնջույքներ բնության գրկում, մեքենայով ուղեւորություններ, այլ արկածներ. նա նույնիսկ փոքր-ինչ անկառավարելի է: Դու երբեք չեք ձանձրանա, դրա համար պարզապես ժամանակ չես ունենա: Բացի այդ՝ նա քո մոտ մեղքի զգացում է առաջացնում, քանի որ վատ ես օգնում նրան այդ հարցում:

5. Նա շատ երկար ժամանակ է վատնում՝ քեզ համար յուրաքանչյուր առիթով կատարյալ նվեր ընտրելու համար

Նա միշտ կատարյալ նվեր ունի քեզ համար: Այդ հարցում անհնար է նրա հետ համեմատվել: Ճշմարտությունը նրանում է, որ նա չի ցանկանում մրցակցել քեզ հետ: Այն ամենը, ինչ ուզում է քեզանից, նույնպիսի հոգատարությունն ու ուշադրությունն է, ինչպիսին դու ես ստանում: Կարեւոր չէ՝ ինչ նվեր կմատուցես նրան, կարեւորը դա անել սիրով եւ հոգատարությամբ:

6. Միշտ հետեւում է իրեն, իսկ դու երբեմն նրա կողքին քեզ ծույլ ես զգում

Նա միշտ հետեւում է իրեն: Առողջ է սնվում: Նա անկրկնելի տեսք ունի մարմինը գրկող զգեստով:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE