Ամբողջությամբ մերկ Քենդալ Ջեները՝ ուկրաինացի հայտնի լուսանկարչի տեսախցիկի օբյեկտիվում

13:04   25 հուլիսի, 2017

Քարդաշյան-Ջեներ գերդաստանի ներկայացուցիչներն ուշադրություն գրավելու համար առանձնահատուկ ինչ-որ բան անելու կարիք չունեն: Թերեւս, պետք է միայն մերկանան:

Քենդալ Ջեներն ամբողջությամբ մերկ կեցվածք է ընդունել Քարդաշյանների ընտանիքի ընկեր, ուկրաինացի լուսանկարիչ Սաշա Սամսոնովայի տեսախցիկի առջեւ:


20-ամյա մոդելն  Instagram -ում սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել եւ մակագրել. «Չեմ ծխում»:

Քիմ Քարդաշյանի քույրը թեգերում նշել է Սաշա Սամսոնովային, որը հաճախ աշխատում է Քայլի Ջեների հետ:
Քայլին տարբեր հարցազրույցներում նշել է, որ Սաշան եզակի լուսանկարիչներից է, որի հետ շատ հանգիստ է աշխատում:

Ի դեպ, Քայլիի մասին. նրա Snapchat-ը հաքերային հարձակման է ենթարկվել: Հաքերները խոստացել են համացանցում նրա մերկ լուսանկարները տարածել:



© NEWS.am STYLE