Լուսինե Թովմասյանը նշում է ծննդյան 31-ամյակը. գեղեցկուհու Top 10 ամենահմայիչ կերպարները

17:49   25 հուլիսի, 2017

Մոդել եւ գեղեցկուհի, «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա» տիտղոսակիր Լուսինե Թովմասյանն այսօր՝ հուլիսի 25-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Գեղեցկուհին դարձավ 31 տարեկան:

Լուսինեն սովորել է Հայ-սլավոնական համալսարանում՝ միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, այնուհետեւ ուսումը շարունակել Լոնդոնում:

Այսօր նա ներկայանում է ոչ միայն որպես մոդել, այլեւ որպես հաղորդավարուհի եւ դերասանուհի: Լուսինե Թովմասյանը նկարահանվել է «Մի վախեցիր», «Արտիստը», «Նախաճաշ՝ երկուսի համար» ֆիլմերում:

Այժմ գեղեցկուհին ոչ միայն զբաղված է իր էկրանային գործերով եւ նկարահանումներով, այլեւ ամուսնու՝ Արթուրի հետ դաստիարակում է իրենց փոքրիկ դստերը՝ Արիանային:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Լուսինեին ծննդյան առթիվ՝ ներկայացնելով գեղեցկուհի մոդելի TOP 10 ամենագրավիչ կերպարները.

Լուսանկարները՝ Լուսինեի Facebook-ի եւ Instagram-ի էջերից



© NEWS.am STYLE