Հինգ գաղտնիք այն մասին, թե ինչ են մտածում տղամարդիկ

15:09   6 սեպտեմբերի, 2017

1. Տղամարդիկ այնպես չեն մտածում, ինչպես կանայք: Նրանք չեն մտածում յուրաքանչյուր մանրուքի մասին: Եթե նրանց ծոծրակը քոր է գալիս, նրանք քորում են: Եթե նրանք ուզում են քիթը մաքրել, անում են դա: Նրանք չեն մտածում՝ ինչպես եւ ինչու: Տղամարդիկ ոչինչ չեն բարդացնում:

2. Տղամարդիկ ամեն ինչի մեջ պատճառ եւ «ինչո՞ւ» հարցին պատասխան չեն փնտրում: Նրանք չեն փորձում ամեն ինչում թաքնված իմաստ գտնել: Նրանք ամեն ինչ բառացի եւ փաստացի են ընկալում:

3. Տղամարդիկ իրենց ոչ խոսակցական լեզուն ունեն: Այո, նրանք նման ազդակ են սպասում կնոջից, երբ նա նայում է նրանց ու ժպտում, իսկ եթե խոսում է, առավել եւս: Տղամարդիկ ակնկալում են, որ կինը հասկանալի լինի ու պարզ նշան տա, այդ դեպքում նրանք շան նման կվազեն կնոջ մոտ:

4. Տղամարդիկ չեն մտածում, թե կանայք ինչ են մտածում իրենց մասին: Կանայք այնքան հաճախ են ենթադրություններ անում, թե տղամարդիկ ինչ են մտածում իրենց մասին, ինչպես են ընկալում իրենց պահվածքը, եւ հաճախ սխալվում են: Եթե կինը նայում է տղամարդուն, վերջինը չի մտածում, որ նա թեթեւաբարո է: Նա մտածում է, որ կինը նայում է իրեն: Վերջ: Եվ նա ուրախ է:

5. Տղամարդկանց դուր է գալիս ուղղամտությունը: Կանայք ոչ միայն պետք է հասկանան, թե ինչպես են մտածում տղամարդիկ, այլեւ սկսեն այդ գիտելիքներին համապատասխան վարվել: Սկսեք ժպտալ եւ ուղղամիտ լինել: Եթե չեք խոսում նրանց հետ, գոնե ակնարկեք, որ բաց եք շփման եւ ծանոթության համար:

 

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE