Բացառիկ կադրեր՝ Կամո Արեյանի որդու ոչ ավանդական հարսանիքից (ֆոտո/վիդեո)

18:02   26 հուլիսի, 2017

Հուլիսի 22-ին Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդին՝ Մհերը, ամուսնացել է իր ընտրյալի՝ Դիանայի հետ։

Հարսանիքը տեղի է ունեցել Դիլիջանում՝ ոչ ավանդական ձեւաչափով։ Զույգը պսակադրվել է Հաղարծինի վանքում։

Այնուհետ խնջույքը շարունակել Դիլիջանի «Դոլմամա» ռեստորանում։

Հարսանիքն անցել է բացօթյա, ձեւավորումը եղել է եվրոպական ոճով, իսկ հյուրերի համար ելույթ է ունեցել «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդը։



© NEWS.am STYLE