Բրեդ Փիթից բաժանվելու եւ երեխաների մասին. Անջելինա Ջոլին՝ Vanity Fair-ի շապիկին

11:32   27 հուլիսի, 2017

Անջելինա Ջոլին հայտնվելու է Vanity Fairսեպտեմբերյան համարի շապիկին եւ էջերում: 42-ամյա դերասանուհին խոսել է Բրեդ Փիթից բաժանվելու եւ երեխաների մասին:

Փիթից բաժանվելու մասին.

«Ծանր ժամանակներ էին: Եվ միայն հիմա մենք հանգիստ շունչ քաշեցինք: Մեզ համար ամեն ինչ շատ բարդացավ: Ես նոր տուն գնեցի եւ փորձում եմ կարգի բերել ընտանիքս»:

Երեխաների մասին.

«Բրեդի հետ մեր կենսակերպը բացասական չէր: Մենք միշտ հոգ ենք տարել երեխաների մասին: Մեր երեխաները գիտեն՝ ինչ են ուզում: Նրանք վեց տարբեր, մտածող անհատականություններ են: Ես հպարտ եմ նրանցով: Նրանք շատ քաջ են, բավականաչափ ուժեղ, որպեսզի հաղթահարեն մեր ընտանիքի խնդիրները»:



© NEWS.am STYLE