Հայ օլիգարխի որդին եւ հարսը՝ Լեոնարդո դի Կապրիոյի բարեգործական ընթրիքին (ֆոտո/վիդեո)

10:09   27 հուլիսի, 2017

Երեկ՝ հուլիսի 26-ին, Սեն Տրոպեում տեղի է ունեցել Լեոնարդո դի Կապրիոյի կազմակերպած ընթրիքն ի աջակցություն իր բարեգործական հիմնադրամի:

Երեկոն վարել է անձամբ Լեոն՝ Քեյթ Ուինսլեթի հետ միասին: Գալա ընթրիքին, որտեղ հավաքվում են աշխարհի մեծահարուստները, մասնակցել են նաեւ հուլիսի սկզբին Լոս Անջելեսը ցնցած հայկական հարսանիքի «հերոսները»՝ մեծահարուստ Ալբերտ Ավդոլյանի որդին՝ Գասպարը, եւ նրա կինը՝ Լոլիտան:

Երեկոյի ընթացքում ելութ է ունեցել Մադոննան:

«Ինձ համար մեծ պատիվ էր լինել այստեղ եւ սատարել Լեոյի հիմնադրամին ու անել ամեն բան՝ Երկիր մոլորակը փրկելու համար»,- ավելի ուշ իր Instagram-ում գրել է երգչուհին:

Публикация от Madonna (@madonna)

Նշենք, որ նախորդ տարի դի Կապրիոյի հիմնադրամի ընթրիքին հավաքվել էր 45 միլիոն դոլար:

Դի Կապրիոն բարեգործական հիմնադրամը բացել է 1998 թվականին՝ փորձելով փրկել Երկիր մոլորակն էկոլոգիական աղետներից:



© NEWS.am STYLE