Ջորջ Քլունին աշխարհում ամենագեղեցիկ դեմքն ունի. գիտնականներ

14:18   27 հուլիսի, 2017

Բրիտանացի գիտնականները հայտնիների շրջանում ամենագեղեցիկ դեմքն ունեցող աստղերի ինքնատիպ վարկանիշ են ներկայացրել:


Լոնդոնյան հայտնի պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան հատուկ ծրագիր է մշակել, որով որոշվում է կատարյալ գեղեցիկ դեմքը՝ հին հունական չափանիշներին համապատասխան, որոնք կապում են գեղեցկության կատարելության հետ:

Հատուկ համակարգչային ծրագրով վիրաբույժն ուսումնասիրում է աչքերը, հոնքերը, քիթը, շուրթերը, այտերն ու կզակը:


56-ամյա Ջորջ Քլունին 91.86 տոկոսով համապատասխանում է գեղեցկության հունական իդեալին:

Ի դեպ, նրանից քիչ հետ է մնացել Բրեդլի Կուպերը. նրա դեմքը հունական անտիկ շրջանի չափանիշներին համապատասխանում է 91.80 տոկոսով:


Երրորդ տեղում Բրեդ Փիթն է՝ 90.51 տոկոսով:


Հարրի Սթայլսն ամենագեղեցիկ աչքերն ու կզակն ունի:


Դեւիդ Բեքհեմը՝ դեմքի ամենաճիշտ կառուցվածքը:


Վարկանիշն ամբողջությամբ այսպիսին է.


1. Ջորջ Քլունի՝ 91.86%
2. Բրեդլի Կուպեր՝ 91.80%
3. Բրեդ Փիթ՝ 90.51%
4. Հարրի Սթայլս՝ 89.63%
5. Դեւիդ Բեքհեմ՝ 88.96%
6. Ուիլ Սմիթ՝ 88.88%
7. Իդրիս Էլբա՝ 87.93%
8. Ռայան Գոսլինգ՝ 87.48%
9. Զեյն Մալիք՝ 86.5%
10. Ջեյմի Ֆոքս՝ 85.46%

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE