Կիրկորովը, Լեփսը եւ Թիմաթին՝ Forbes-ի վարկածով ռուսական ամենահեղինակավոր աստղեր

16:10   27 հուլիսի, 2017

Հեղինակավոր  Forbes  պարբերականը հրապարակել է ռուսական հայտնիների վարկանիշը, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել է հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինը (14 մլն դոլարի եկամուտով): Վարկանիշը կազմելիս հաշվի են առել լրատվամիջոցներում նրանց հայտնվելն ու որոնողական համակարգերում հարցման հաճախականությունը:

Ֆիլիպ Կիրկորովը հայտնվել է երկրորդ հորիզոնականում (7 մլն):


Երրորդ տեղում Գրիգորի Լեփսն է (6 մլն):


Նրանց հետեւում են Թիմաթին (6.6 մլն) եւ Դիմա Բիլանը (6 մլն):

Թոփ-50-ում հայտնվել են նաեւ Եգոր Կրիդը, Աննա Նետրեբկոն, Քսենիա Սոբչակը, Իրինա Շեյքը, Իվան Ուրգանտը, Շնուրը, Նիկոլայ Բասկովը, Դմիտրի Նագիեւը, Ստաս Միխայլովը եւ ռուսական շոու բիզնեսի այլ աստղեր:



© NEWS.am STYLE